Սարի թաղում Opel–ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու. 2–ի վիճակը ծանր է

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Վրաերթից հետո Opel–ը բախվել է նաև մեկ այլ մեքենայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՃՏՊ–ի մասին ահազանգն ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է հունվարի 4-ին, ժամը 23:53-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենային»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
«Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի. նրան ծեծի են ենթարկել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացիներ Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ.), Գ․ Թ․-ն (ծնված 1996 թ.), Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 1997 թ.) և Մ․ Ղ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Վրաերթ Կոտայքում. հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է
Կ. Խ․-ի և Մ. Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: