Պատգամավոր Աննա Մկրտչյանի հորից բացի Քասախից մեղադրանք է առաջադրվել ևս 7 քաղաքացու

Աննա Մկրտչյանի համայնքապետ հայրն ու մյուսներն անցնում են քրեական գործի տարբեր դրվագներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել Քասախ համայնքում տարածքների ապօրինի օտարման առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՔԿ–ից` ավագանու 2 անդամի, համայնքապետարանի գլխավոր մասնագետը, աշխատակազմի քարտուղարը և 2 առաջատար մասնագետ և գլխավոր հաշվապահը մեղադրվում են ծառայողական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` 38-308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների տարբեր մասերով ու յուրաքանչյուրը մի քանի դրվագով։
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը Քասախ համայնքին միլիոնների վնաս է պատճառել. տեսանյութ
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը` Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Ըստ քննության՝ Մկրտչյանը գյուղական գերեզմանոցի 11,6 հա տարածք է օտարել գերեզմանների հետ միասին և այն 2003 թվականին վաճառել 783 հազար դրամով: Իր գործողություններն օրինականացնելու համար նա ավագանու անդամների հետ փոխել է պատկանելությունը, կեղծել փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր կնքել, հետո վաճառել այն։
Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է
Բացի այդ, նա նաև տարածքը վաճառել է համայնքին պատկանող արժեքից թանկ՝ կեղծ աճուրդների միջոցով, որոնց մասնակցել են նրա ծանոթները։ 2012-2015 թվականներին նա աճուրդային հանձնաժողովի անդամների հետ միասին վաճառել է մի քանի հողամաս և պետությանը անզգուշությամբ պատճառել է շուրջ 35.4 միլիոն դրամի վնաս։
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Բացի այդ, պարտավորվելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին` սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել կառուցված շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: 2015 թվականին շենքը կառուցվել է, սակայն 2020 թվականին տեղեկանալով, որ այդ ամենի փաստով քրեական գործ է քննվում՝ նա որոշում է կայացրել կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ձևական բնույթ է կրել։
Այս փաստերով նախաքննությունը շարունակվում է։