Կյանքը արտակարգ դրության պայմաններում․ Ալմաթիի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել

Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Ղազախստանի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել մի շարք տարածաշրջաններում: Այնտեղ տեղակայվել են բանակային ստորաբաժանումներ։
Sputnik
Ալմաթիի փողոցներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո հայտնվել են բանակային ստորաբաժանումներ և ռազմական տեխնիկա՝ զրահամեքենաներ, զրահափոխադրիչներ, ռազմական բեռնատարներ:
Ուժայինները պահպանության են վերցրել առանցքային քաղաքային օբյեկտներն ու հիմնական տրանսպորտային զարկերակները։ Շուրջօրյա հերթապահում են նաև ԱԻՆ ավտոմեքենաներն ու հրշեջ ծառայությունները: Հարյուրավոր զինվորականներ են բերվել քաղաք։
Ղազախստանում ցույցեր են, մարդիկ բողոքում են գազի գնից, նախագահը կոչով է հանդես եկել
Այս պահին իրավիճակը քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն ամենուր ցույցերի հետքեր են՝ կոտրված ապակիներ, մայթերի սալիկների բեկորներ և պատռված պաստառներ։
Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արեւմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ: Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Բողոքի ցույցերի ֆոնին հունվարի 3-ին հայտարարվել էր հեղուկացված գազի գինը նախկին մակարդակին իջեցնելու մասին։ Սակայն դա չէր թուլացրել բողոքի ալիքը։
Հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում, առավոտյան արտակարգ դրությունը տարածվել է նաև ամբողջ Ալմաթիի մարզի վրա:
Տոկաևը նաև ցրել է կառավարությունն ու վարչապետի ԺՊ նշանակել։