Հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել. պայմանական հակառակորդի են հայտնաբերել

Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։
Վարժանքների ժամանակ ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այսօր N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ, տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական էջից։
Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացվեցին պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։ ՊՆ–ն հայտարարել էր, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։
Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Հետպատերազմական 2021-ը. ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար