Հայաստանում կորոշեն շախմատի «արքային» և «թագուհուն». առաջնությունները մեկնարկում են

Շախմատ
Մինչ մրցաշարի մեկնարկը շախմատիստները պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստ` բացասական արդյունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 11-ից մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ հունվարի 11-ին, ժամը 15։00–ին, տեղի կունենա մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները։
Ինչո՞վ զարմացրեց Տիգրան Պետրոսյանը, որ լեհ շախմատիստն ընկավ աթոռից
82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց պայքարին մասնակցելու են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
17-ամյա Աբդուսատորովի սենսացիոն հաղթանակը. նա արագ շախմատի աշխարհի չեմպիոն է
Իսկ 77-րդ անգամ անցկացվող կանանց առաջնությանը կմասնակցեն Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:
Մինչ մրցաշարի մեկնարկը շախմատիստները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։