Եթե խորհրդային հայտնի բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. Փաշինյան

Կառավարության ղեկավարը կարևորել է ծխախոտի դեմ պայքարի նկատմամբ խիստ վերահսկողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ քաղաքացիներն այսուհետ ծխախոտի տուփ չեն տեսնի։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով հունվարի 1–ից ուժի մեջ մտած Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումներին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է` բացառությամբ այն դեպքերի, երբ որ մարդն իր ձեռքում ունի ուղղակի,– ասաց Փաշինյանը,– այսինքն` եթե խորհրդային հայտնի բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է «տակից» վաճառեն»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` եթե նախկինում ծխախոտի ցուցատախտակը տեղադրվում էր վաճառքի կետերի մուտքի, դրամարկղի մոտ, ամենատեսանելի վայրում, որպեսզի մարդը հանկարծ չմոռանար ծխախոտ գնել, ապա հիմա ամեն ինչ արվում է, որ մարդը մոռանա ծխախոտ գնել։
Փորձում ենք աստիճանաբար ծխախոտը դուրս բերել նորմալ ապրանքատեսակների շարքից. Բազարչյան
Վարչապետը հիշեցրեց, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում, իսկ նոր սահմանափակումները, նրա դիտարկմամբ, հակածխախոտային պայքարի երկրորդ քայլն են։ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ դեռ 2021թ–ի հունվարից, բայց հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` դրա կիրարկումը 1 տարով հետաձգվեց։
Իսկ այս տարվա մարտից արգելվելու է նաև ծխախոտի օգտագործումը բոլոր հանրային տարածքներում, այդ թվում` բաց տարածքներում։
Ծխախոտային արտադրության տված օգուտը «պատիկներով» ավելի ցածր է, քան վնասը. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ օրենքի պահանջների վերահսկողությունը վերապահվել է տեսչական մարմիններին։
Նախարարը նաև հայտնեց, որ ծխախոտի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր գործընթաց է։ Պաշտոնական տվյալներով` մեր երկրում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոոսը։ Ծխողների 51 տոկոսը տղամարդիկ են։
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ:
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։