Եկեղեցում վառած ճրագները Աստծո լույսը բերեցին հայկական օջախներ. լուսանկարներ պատարագից

Sputnik Արմենիայի լուսանկարիչները հետաքրքիր կադրեր են որսացել Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացված պատարագի արարողությունից։
Sputnik
1 / 13

Ճրագալույցի պատարագը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

2 / 13

Սուրբծննդյան պատարագը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

3 / 13

Սուրբ Երրորդություն այցելած հավատացյալները եկեղեցում վառած մոմերը տանում են տուն

4 / 13

Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին

5 / 13

Ճրագալույցի պատարագը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

6 / 13

Հավատացյալները Սուրբծննդյան պատարագին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

7 / 13

Սուրբ Երրորդություն այցելած հավատացյալները եկեղեցում վառած մոմերը տանում են տուն

8 / 13

Սուրբ Երրորդություն այցելած հավատացյալները եկեղեցում վառած մոմերը տանում են տուն

9 / 13

Ճրագալույցի պատարագի մոմերը հավատացյալները տանում են տուն

10 / 13

Հավատացյալները եկեղեցում վառած մոմերը տանում են տուն

11 / 13

Եկեցեցում վառած մոմի լույսի միջոցով Աստծո օրհնությունը մտնում է հայկական օջախներ

12 / 13

Հավատացյալները Սուրբծննդյան պատարագին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

13 / 13

Ճրագալույցի պատարագը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում Սուրբծննդյան տոնին նվիրված ճրագալույցի պատարագ է մատուցվել։ Ճրագալույցի պատարագը տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, և այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը:
Sputnik Արմենիայի լուսանկարիչները հետաքրքիր կադրեր են որսացել Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացված պատարագի արարողությունից։