Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարան

Համացանցում հայտնվել Է Ալմաթիում քաղաքապետարանի վրա գրոհի փորձի տեսանյութը:
Sputnik
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք, հաղորդում է Sputnik Ղազախստանը։ Ներսում ոստիկանությունն է եղել, օգտագործվել են լուսաձայնային նռնակներ։
Ցուցարարները նույնպես լուսաձայնային նռնակներ են ունեցել, ինչպես նաև վահաններ և փայտեր։
Շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է սկսվել։ Անընդհատ կրակոցներ են լսվում։
Ցուցարարերի մեկ այլ խումբ այս պահին փորձում է ներխուժել նախագահի հին նստավայր։
Ղազախստանի կառավարությունը պաշտոնանկ է արվել. Տոկաևը վարչապետի ԺՊ է նշանակել
Ոստիկանները նահանջել են դեպի հին նստավայր, որը քաղաքապետարանից մոտ 50 մետր է հեռու։
Sputnik Ղազախստանի թղթակիցը հայտնում է, որ իր աչքի առաջ հարձակվողները մի քանի ոստիկանի են ծեծել, նրանք խլում են ոստիկանների վահաններն ու սաղավարտները։
Հիշեցնենք, որ հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը Տոկաևն արտակարգ դրություն էր հայտարարել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում:
Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։