Ավտովթար–վրաերթ Կոտայքի մարզում. փողոցում կանգնած տղամարդուն հարվածել է կայանված մեքենան

Աբովյան քաղաքի մուտքը
23–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված մեքենաներին, որոնցից մեկն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Գիշերը խոշոր ավտովթար–վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:15-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Nissan և Opel մակնիշիավտոմեքենաներին:
Սարի թաղում Opel–ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու. 2–ի վիճակը ծանր է
Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած Սիփան Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
«Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի. նրան ծեծի են ենթարկել
Փաստիառթիվ նյութեր են նախապատրաստվում: