Ադրբեջանի իշխանությունները կքանդեն Շուշիում գտնվող խորհրդարանի շենքը

Շուշիում կառուցվող խորհրդարանի շենքը. արխիվային լուսանկար
44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ Արցախի նախագահը հայտարարել էր խորհրդարանը Շուշի տեղափոխելու մտադրության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են Շուշիում գտնվող խորհրդարանի շենքը քանդելու մտադրության մասին, որը կառուցվել է մինչև 44-օրյա պատերազմը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախատեսվում է քանդել նաև 6 հինգհարկանի շենքեր, որոնք կառուցվել են մինչև պատերազմը։
Ի՞նչ է լինելու Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի հետ․ բնակիչներն անորոշության մեջ են
Շուշիի «բարեկարգման» աշխատանքների համար Ադրբեջանի կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն մանաթ (մոտ 1,2 մլն դոլար):
Խորհրդարանը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու ծրագրերի մասին հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի սեպտեմբերի 19-ին: Նախատեսվում էր ծրագիրն իրագործել մինչև 2022 թվականը։
Պետք է ձգտել. ՀՀ երկրորդ նախագահը` Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին
Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 44–օրյա պատերազմի վերջին օրերին։ Այս մասին մարտական գործողությունների վերջին օրը ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, պաշտոնապես հայտարարել է հայկական կողմը։
Հայ համայնքի միջամտությամբ Սալոնիկի ավտոբուսների վրայից հանվել է Շուշիի «գովազդը»