Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է համածառայակիցը

Շարքային Թադևոսյանը աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել ու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները:
Նախաքննությամբ պարզվել է, որ Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նշենք, որ քննվող քրեական գործով նախնական տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում, աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Գյումրիում Վարդան Ղուկասյանի խնամուն սպանելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Ժամկետային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար կալանավորվել է համածառայակիցը
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը:
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Մովսես Թադևոսյանը բազմազավակ ընտանիքից էր (2 քույր, 4 եղբայր)։ Նրա եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը` ժամկետային։ Երկու քույրերն ամուսնացած են, և այժմ ծնողների մոտ միայն նրանց անչափահաս եղբայրն է ապրում։
Մովսեսը ծառայության էր մեկնել նախորդ տարի` 2021-ի հուլիսի 29-ին, մինչ այդ սովորել է Սևանի բազմագործառույթային քոլեջում` էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում բաժնում։