Ժամկետային զինծառայողը մահացել է մարտական հենակետում ստացած վիրավորումից. ՊՆ

Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։