ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ադրբեջանում կալանավորվել է սահմանապահ Էլհան Ավազլին, որին ծառայակիցներին սպանելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 2-ին` ժամը 18-ի սահմանում, սահմանապահ զորքերի զինծառայող, կրտսեր սերժանտ Ավազլին անհայտ պատճառով իր ծառայողական զենքից կրակել է սահմանապահ ուղեկալի 3 զինծառայողների ուղղությամբ։
Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:
Դրանից հետո նա նետել է զենքն ու փախել դեպքի վայրից։
Ավազլին դեկտեմբերի 3-ին հայտնաբերվել էր Բերձորի` Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից մեկում և ձերբակալվել։