Telegram-ը Հայաստանում դարձել է ամենատարածված մեսենջերն ու հետ մղել Viber-ին

Telegram
Telegram-ը տարածվածությամբ երկրորդ տեղն է գրավել աշխարհում՝ շրջանցելով Facebook-ին։ Առաջին տեղում է մնում WhatsApp-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Telegram-ը դարձել է Հայաստանում ամենահայտնի մեսենջերը։ Տեղեկությունը նշված է SimilarWeb վերլուծական ընկերության հաշվետվության մեջ։ Ընկերությունը հավաքել է 103 երկրների Android-ի օգտատերերի տվյալները։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Telegram- ի իր ալիքում հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն` նախկինում երկրում առաջին տեղը զբաղեցրել է Viber-ը:
WhatsApp–ի նոր կանոնները. օգտատերերը պարտավոր են տվյալներ տրամադրել Facebook-ին
Աշխարհում ամենահայտնի մեսենջերը մնում է WhatsApp-ը։ Այն զբաղեցնում է առաջին տեղը 53 երկրներում, դրա օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում 27 տոկոս է կազմում։
Աշխարհում երկրորդ տեղը զբաղեցրել է Telegram-ը, որն այս տարի շրջանցել է Facebook Messenger-ին: Այժմ այն առաջին տեղն է զբաղեցնում 14 երկրներում. Հայաստանից բացի Բելգիան և Լատվիան են, իսկ Եվրոպայից դուրս՝ Կամբոջան և Վենեսուելան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ։ Facebook Messenger-ն առաջինն է դարձել 13 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ու սկանդինավյան երկրներում: Viber-ն ամենատարածվածն է մնում երեք երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում ու Ուկրաինայում։ Ի թիվս այլ մեսենջերների` ասիական երկրներում`հատկապես Ճապոնիայում ու Թայվանում, լայն ճանաչում է ձեռք բերում Line-ը:
Google օգնականը կկարողանա կարդալ WhatsApp-ով ու Telegram-ով ուղարկված նամակները
Մի շարք երկրներում առավել տարածված են տեղական մեսենջերները։ WeChat-ը՝ Չինաստանում, KakaoTalk-ը՝ Հարավային Կորեայում, Zalo-ն՝ Վիետնամում։
Փորձագետները համեմատել են WhatsApp, Signal և Telegram մեսենջերների անվտանգությունը
Այնուամենայնիվ, աշխարհում չկա մեսենջեր, որը գերիխում է բոլորի նկատմամբ: Հինգ ամենատարածված մեսենջերները (WhatsApp, Facebook Messenger, Telegram, Viber, Line) զբաղեցնում են համաշխարհային շուկայի միայն 43%-ը։
Google Hangouts մնում է ամենատարածված բիզնես շփման համար ամենատարածված մեսենջերը։