«Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի. նրան ծեծի են ենթարկել

Ծտապօգնություն. Արխիվային լուսանկար
Երեխաները դեպքի վայրից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոց է դիմել նաև «Օպելի» վարորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 31-ամյա վարորդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5 և 8 տարեկան երկու երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղ է ունեցել հունվարի 3-ին, ժամը 12։25-ի սահմաններում։ Երեխաները դեպքի վայրից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նույն օրը ոստիկանությունում հաղորդում է ստացվել նաև, որ այդ նույն հատվածից «ճակատային շրջանի և դեմքի սալջարդ քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել վրաերթի ենթարկված երեխաների ծնողները:

Ոստիկանները պարզել են, որ «Օպելի» վարորդին ծեծի են ենթարկել 39 և 40-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 17։00-ին նրանք ներկայացել են բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ հարվածներ են հասցրել վարորդի մարմնին, ինչպես և կոտրել են «Օպելի» կողային հայելին ու ապակին: Վնասի չափը պարզվում է:
Էջմիածնի 41-ամյա բնակիչը դանակահարել է 28-ամյա երիտասարդին և ձերբակալվել
Կատարվում է քննություն։