Խաբարովսկում երթուղային ավտոբուս է այրվել

Փրկարարների գնահատմամբ՝ հրդեհի մակերեսը կազմել է 7 քառակուսի մետր:
Sputnik
Խաբարովսկում երթուղային ավտոբուս է հրդեհվել, 22 մարդ է տարհանվել։ Տեղեկությունը հայտնում է Խաբարովսկի երկրամասի ԱԻՆ-ը։
«Առավոտյան հրդեհվել է Կարլ Մարքսի փողոցի «Ստրելկա» առևտրի կենտրոնի մոտ գտնվող ավտոբուսի սրահը։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել հրջեջ փրկարարների երկու բաժանմունք։ Մինչ հրշեջ ծառայության ժամանումը տրանսպորտային միջոցը լքել է 22 մարդ։ Մեկ ժամից պակաս է պահանջվել՝ հրդեհը ամբողջությամբ մարելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տեղեկություն չկա։
Փրկարարների տվյալներով՝ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 7 քառակուսի մետր, վնասվել է սրահի ներքին մասը: