Բորելը Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ առաջիկա երկխոսությունը

Ժոզեպ Բորել
Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Մոսկվայի հետ երկխոսության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։
Հաղորդագրության համաձայն՝ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության ցանկացած քննարկում պետք է հիմնված լինի ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում հանձնառությունների և պարտականությունների վրա:
Ավելի վաղ Ստոլտենբեգը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ՆԱՏՕ – Ռուսաստան խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա հունվարի 12-ին:
2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելքի ուղղությամբ, Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ, և դաշինքը ռազմակայաններ չի ստեղծի հետխորհրդային երկրներում։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի` ռուսական առաջարկների շուրջ բանակցությունները նախատեսված են հունվարի 10-ին Ժնևում: Ենթադրվում է, որ ռուսական առաջարկներից հետո կքննարկվեն հունվարի 12–ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում և հունվարի 13-ին Վիեննայում` ԵԱՀԿ հարթակում:
ՆԱՏՕ-ն լայնածավալ զինված հակամարտության է պատրաստվում Ռուսաստանի հետ. Ֆոմին