ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հարվարդի համալսարանի գիտնականները կարծում են, որ դառը շոկոլադ օգտագործելը կօգնի հաղթահարել վաղաժամ մահվան հանգեցնող գենետիկ հակվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Express–ը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դառը շոկոլադ օգտագործողները չօգտագործողներից մեկ տարի շատ են ապրում։ Հակաօքսիդանտների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ դառը շոկոլադը բարելավվում է ճնշումը և կարող է կանխել քաղցկեղի ու սրտանոթային հիվանդությունների զարգացումը։
Բացի այդ, դառը շոկոլադը լավացնում է հիշողությունն ու խթանում ուղեղի աշխատանքը, ինչպես նաև կարող է նվազեցնել ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը։
Գիտնականները նշել են նաև, որ ամսական երեք շոկոլադե սալիկ ուտողների մոտ վաղաժամ մահվան վտանգը 36%–ով ցածր է։ Ավելի վաղ բրիտանացի բժիշկ–սննդաբան Մայքլ Մոսլին կոչ էր արել նիհարել ցանկացողներին մեծ քանակությամբ դառը շոկոլադ օգտագործել, քանի որ այն, ի տարբերություն սպիտակ և կաթնային շոկոլադի, առողջության համար մի շարք առավելություններ ունի։
Նա նաև նշել էր, որ դառը շոկոլադը ոչ պակաս, քան 75%–ով բաղկացած է կակաոյից։ Սակայն Մոսլին կոչ էր արել չչարաշահել այն և հետևել հավասարակշռված սննդակարգի։