ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին»,–գրում է կայքը:
Բաբկեն Պ.-ին մարմնական վնասվածքներով փորձել են տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն նա ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի նյութեր են նախապատրաստվում:
Փաստի նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: