Տոնական օրերին արձանագրվել է 72 ՃՏՊ, դրանց հետևանքով 4 մարդ է մահացել

Արխիվային լուսանկար
Հունվարի 1-2-ին հայտնաբերվել է գողության 45, մարմնական վնասվածք պատճառելու 36 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Տոնական օրերին` հունվարի 1-2-ին, ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար. 4 մարդ զոհվել է, 106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` ամփոփելով հանգստյան օրերին ոստիկանության բացահայտումների վիճակագրությունը։
Մեքենաները եղել են առանց համարանիշների, վարորդները` առանց վկայականի. խախտումներ մարզերում
Այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտված հանցագործությունների մեծ մասը գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։ Մասնավորապես` հայտնաբերվել է գողության 45, մարմնական վնասվածք պատճառելու 36, խարդախության 25, ընտանեկան բռնության 14, թմրամիջոցի հայտնաբերման 10 դեպք։
Տղամարդը մահացու վրաերթի է ենթարկվել մեքենայի անվադողը փոխելու պահին
Բացի այդ, բացահայտվել են անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման 1-ական դեպք։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև 2 անհետ կորած ու 11 հետախուզվող։