ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հունվարի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 660 256 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ` ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ իր առաջին դեղաչափը ստացել է 944 784 անձ, իսկ երկրորդը` 714 685 անձ:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 29-ով և դարձել 345 036: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7983 է։