Եղանակի պատճառով Վրաստանի ռազմավիրական ճանապարհին 340 բեռնատար կա արգելափակված

Վրաստան. արխիվային լուսանկար
Վարորդների համար հատուկ կետեր են տեղադրվել, որտեղ նրանք կարող են տաքանալ, թեյ խմել և լիցքավորել բջջային հեռախոսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բեռնատարների համար կիրակի օրվանից փակված ռազմավիրական ճանապարհին շուրջ 340 բեռնատար է մնացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
1500-ից ավելի բեռնատար է մնացել «Վերին Լարսում». նրանց մեջ կան նաև հայկականներ
Նշվում է, որ հունվարի 2-ին, եղանակային պայմանների վատթարացման հետ կապված, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Վլադիկավկազ քաղաքի և Վերին Լարսի բնակավայրի հատվածում` ՌԴ–ից դուրս գալու ուղղությամբ։
«Ռազմավիրական ճանապարհին երթևեկության վերականգնմանն է սպասում 340 բեռնատար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վերին Լարսի անցակետի շրջանում Հյուսիսային Օսեթիայի հարցերով ՌԴ ԱԻՆ ԳՎ ուժերով վարորդների համար հատուկ կետեր են տեղադրվել, որտեղ նրանք կարող են տաքանալ, թեյ խմել և լիցքավորել բջջային հեռախոսները։