Արքայազն Էնդրյուն կարող է զրկվել տիտղոսներից. նա մեղադրվում է բռնաբարության մեջ

Եղիսաբեթ 2–րդն ու արքայազն Էնդրյուն
Արքայազնին բռնաբարության մեջ մեղադրող Ջուֆրեի գործով հերթական դատական լսումը կկայանա Նյու Յորքի Հարավային օկրուգի դատարանում հունվարի 4-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Եղիսաբեթ II թագուհու որդին` արքայազն Էնդրյուն, կարող է զրկվել թագավորական տիտղոսն օգտագործելու իր իրավունքից, եթե պարտվի բռնաբարության մասին դատական գործում։ Այս մասին գրում է Times թերթը։
ԻրավապաշտպանՎիրջինիա Ջուֆրեն Մանհեթենի դաշնային դատարան հայց է ներկայացրել` արքայազն Էնդրյուին մեղադրելով իրեն 17 տարեկան հասակում բռնաբարելու մեջ։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ ցույց են տվել իրենց դստերը
Պարբերականի աղբյուրների տվյալներով` պալատականները քննարկում են այն հարցը, թե ինչ պետք է անի Էնդրյուն, եթե պարտվի այս գործով: Նրանք մտադիր են խնդրել արքայազնին դադարել օգտվել իր տիտղոսից։

«Արքայազն Էնդրյուին կարող են խնդրել նաև հրաժարվել բարեգործական կազմակերպությունների հետ ունեցած կապերից։ Նրան, այսպես կոչված, «ներքին աքսորի» կուղարկեն», – գրում է թերթը։

Արքայազնին հավերժ աքսոր է սպառնում. նա հնարավորություն չի ունենա լքելու Մեծ Բրիտանիան ԱՄՆ արտահանձնվելու սպառնալիքի պատճառով, համեստ կյանք կվարի «Ռոյալ լոջից» դուրս` Վինձորի պալատի հարևանությամբ։ Նա պետք է հրաժարվի նաև զինվորական կոչումից։
Մեգան Մարքլը նոր դայակ է վարձել որդու համար. արքայական ընտանիքում նման բան առաջին անգամ է
Ջուֆրեն ամենահայտնի կանանցից մեկն է, ով մեղադրեց ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինին, և նրան քրեական պատասխանատվության ենթարկեցին անչափահասների առևտրով զբաղվելու համար։
Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար
Բրիտանացի արքայազնի դեմ նրա հայցում ասվում է, որ Էնդրյուն իր կամքին հակառակ` Լոնդոնում սեռական ոտնձգություն է իրականացրել, իսկ ֆինանսիստը հիշատակվել է այն անձանց շարքում, որոնք նրան սեռական ակտի են դրդել։
Արքայազն Էնդրյուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ջուֆրեի հետ սեռական կապ չի ունեցել։