ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. 76 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ հավաքականի կազմում եռակի օլիմպիական չեմպիոն դարձած Վիկտոր Սանեևը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին
«Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն խորը վշտով հայտնում է, որ 76 տարեկան հասակում վախճանվել է եռակի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի եռակի ռեկորդակիր, աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն աթլետներից մեկը ՝ Վիկտոր Սանեևը», – ասված է հաղորդագրության մեջ:
Սանեևը պատմության մեջ միակ եռակի օլիմպիական չեմպիոնն է եռացատկում։ Նա հաղթել է 1968, 1972 և 1976 թվականների օլիմպիական խաղերում։ 1980թ. Մոսկվայում նվաճել է բրոնզե մեդալ։