Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասի իրադրությունը

Էրդողանն ու Պուտինը
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներն անդրադարձել են նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Արծարծվել են նաև միջազգային թեմաներ` ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Էրդողանը զանգել է Պուտինին. անդրադարձել են նաև Հայաստանին
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը։
Առաջնորդներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և հաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման պատրաստականությունը։
ՌԱԴԻՈ
Ինչպես կարելի է Թուրքիային ծնկի բերել. թուրքագետը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Մինչև 2014–ը ՌԴ–ի «մտքով անգամ չի անցել» Ղրիմի հետ կապված որևէ գործողություն անել. Պուտին