ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում, որը գտնվում է Քեյփթաուն պետության մայրաքաղաքում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով News24–ին։
Քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Ջերմեյն Կարելսի խոսքով՝ վթարային ծառայությունները հրդեհի մասին ահազանգը ստացել են տեղական ժամանակով 05: 00-ին (Երևանի ժամանակով` 06: 00-ին): Այս պահին մի քանի հրշեջ ջոկատներ են գտնվում դեպքի վայրում և փորձում են տեղայնացնել հրդեհը։
«Տեղեկություններ կան, որ շենքի որոշ հատվածներում ճաքեր են հայտնվել, փլուզման հավանականություն կա», - ասել է Կարելսը:
Նշենք, որ ապրիլին խոշոր հրդեհ էր բռնկվել Քեյփթաունից ոչ հեռու, կրակը տարածվել էր Քեյփթաունի համալսարանի կամպուսի և գրադարանի վրա: Հրդեհը հաջողվել էր տեղայնացնել չորրորդ օրը։