Աշխարհի ամենաբարձր երկնաքերի` Բուրջ Խալիֆայի վրա անհավանական շոու է ցուցադրվել

Հրավառություն, շատրվաններ և պրոյեկցիոն լազերներ․ Դուբայում կայացած շոուն իսկապես շլացնում է իր շքեղությամբ։
Sputnik
Աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի վրա ամանորյա շոու է ցուցադրվել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 829,9 մետր բարձրությամբ շենքի տանիքի վրա լուսավորված ժամացույցը հետհաշվարկ կատարում։
Իտալացին կորցրել է աչքը հրավառության պատճառով. ևս տասնյակ մարդիկ են վիրավորվել
Ուղիղ կեսգիշերին Բուրջ Խալիֆայի երկնքում պայթել է հրավառությունը, այնուհետև սկսվել է լազերային ներկայացումը։ Միաժամանակ շենքի ստորոտում սկսվել է շատրվանների շոուն։
Տպավորիչ շոուի համար նաև պրոյեկցիոն լազերներ են կիրառվել։
Քարոզչական պաստառներից մինչև 1000 տոնածառ. ինչպես է Մոսկվայում փոխվել Ամանոր նշելը