Ամանորի նախաշեմին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագծում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար։ Այցի տեսանյութը հրապարակված է Փաշինյանի Facebook-ի էջում։
«Հայոց բանակի զինվորներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր անձնվեր ծառայության համար։ Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ և մաղթում եմ պատվով ծառայություն և լավագույնը 2022 թվականին։ Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տները», -ասել է Փաշինյանը։
Լավագույնս ծառայածներին վարչապետը խրախուսել է նվերներով և Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի: