Բացառիկ հայրենասեր սպա. Վանեցյանը ցավակցել է Հայրապետովի ընտանիքին և լուսանկար հրապարակել

Արթուր Վանեցյան. Արխիվային լուսանկար
Երևանում 54 տարեկան հասակում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է Գրիգորի Հայրապետովի հարազատներին։
«Շատ ափսոս, բացառիկ հայրենասեր սպա: Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր: Ցավակցություններս հարազատներին...», -գրել է նա։
Հիշեցնենք՝ Երևանում 54 տարեկան հասակում այսօր մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։
Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։