Մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում. ՌԴ դեսպան Կոպիրկինի ամանորյա ուղերձը

Գալիք տարին հատկանշական է՝ Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Sputnik
Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանօրյա իր տեսաուղերձում։
Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են:
Դեսպանը շեշտել է, որ Ռուսաստանն առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար։
Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
«Չնայած բոլոր դժվարություններին՝ նախորդ տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների ելքը մինչպանդեմիայի մակարդակ։ Խորացվել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:
Մարդկանց միջև կապերն ավելի են ամրապնդվել: Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում առանձնացել է ակտիվ բովանդակային բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։ Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև 2022 թվականին»,-ասել է Կոպիրկինը:
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Նա հիշեցրել է, որ գալիք տարին հատկանշական է՝ Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ու վստահություն է հայտնել, որ դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով:
«Թող սերը և փոխըմբռնումը չլքեն ձեր ընտանիքները, համախմբեն սերունդներին և օգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն։Մաղթենք միմյանց առողջություն, համբերություն և տոկունություն, ինչպես նաև մարդկային հասարակ երջանկություն: Իսկ մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում»,-մաղթել է ՌԴ դեսպանը: