Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին օրը

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում տարվա վերջին օրվա գիշերը կլինի2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
Ինչպես փախչել կերուխումից, կամ ուր կարող են մեկնել հայերը Ամանորին