ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի -Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին անակնկալի է բերել վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը գրում է Corriere Della Sera-ն:
Իտալական պարբերականը նշում է, որ Ռուսաստանի առաջնորդը բանակցությունների ժամանակ վստահորեն վերցրել է նախաձեռնությունը։ Պուտինը ցույց է տվել՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև երկխոսությունը պետք է հավասար լինի։
«Այս անգամ նախաձեռնությունը ստանձնել է Ռուսաստանի նախագահը՝ անակնկալի բերելով ամերիկացի զրուցակցին։ Պուտինն անմիջապես խնդրել ու ստացել է «ուղիղ կապը» Ջո հետ», - նշում է Corriere Della Sera-ն։
Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը նման քայլ է արել, որ «նոր թափ հաղորդի դիվանագիտական գործողություններին»:
Եվրոպան հիացած չէ Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնելու գաղափարով, չնայած ԵՄ քաղաքական գործիչների հայտարարություններին, որոնք ներկայացվել են արտասահմանյան ԶԼՄ-ներում:
«Պուտինը մտադիր է ստուգել՝ կարելի է արդյո՞ք հավասար բանակցություններ վարել։ Նրա գլխավոր պահանջը լավ հայտնի է»,- նշել է պարբերականի հեղինակը։
Բայդենը համամիտ չէ Պուտինի հետ։ Մեկնաբանն ամփոփել է, որ «ռուսները գիտեն, որ շատ եվրոպացիներ կասկածների մեջ են»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որը 50 րոպե է տևել:
Կրեմլում նշել են, որ Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է Ուկրաինայի իրադրության պատճառով հնարավոր պատժամիջոցների մասին: Պուտինն ասել է, որ նման իրավիճակում Մոսկվան կարող է խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։