ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Վարշավայում ավարտին մոտեցող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։ Արոնյանը 14 միավորով 5-րդ տեղում է։
Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակել են 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով թայ-բրեյքի մասնակցելու իրավունք կստանա նրանցից երկուսը։ ՖԻԴԵ–ը դեռ չի հրապարակել հաշվարկի արդյունքը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը։
Նշենք, որ Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է: