Մարտիրոսյանը ոչ–ոքի խաղաց Կարլսենի հետ. առաջատարը Արոնյանն է

Հայկ Մարտիրոսյան
14 տուրից հետո 11,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Ոչ–ոքի գրանցվեց 65-րդ քայլում։
Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 10-ական միավոր և բաժանում են 3-8-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է՝ 11,5 միավոր։ Երկրորդ տեղում հայտնված ռուսաստանցի Դանիիլ Դուբովն ունի 10,5 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 7 տուր։
Հնդկաստանում ընթացող արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը
Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է:
17-ամյա Աբդուսատորովի սենսացիոն հաղթանակը. նա արագ շախմատի աշխարհի չեմպիոն է