Խոստումներից մինչև աշխատանք. Հայկ Մարությանը հաշվետվություն է ներկայացրել

Sputnik
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու ներկայացրել 3 տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունը։
Տեսանյութը սկսվում է Հայկ Մարությանի` 2018 թվականի նախընտրական խոստումներից, որով նա պարտավորվում է 5 տարվա ընթացքում լուծել Երևան քաղաքի` տասնամյակներով կուտակված հիմնական խնդիրները։
Կադրերում երևում է, թե ինչպես է Երևանն ազատվում աղբից։ Մասնավորապես շենքերում փակվել են 3373 աղբամուղեր (91.4%), սկսվել է աղբի տեսակավորման գործընթացը։
Վերջին 3 տարում Երևանի շենքերում փոխվել է 574 վերելակ (28 տարում 35 վերելակ էր փոխվել), իսկ 2022 թվականին փոփոխված վերալակների թիվը կհասնի 1000–ի։
Վերանորոգվել են շտապօգնության կայաններ, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը։ Նրա առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը։