Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը ուշ կփակվի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ամանորի գիշերը կաշխատի մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ն: Տեղեկությունը հայտնում են Երևանի մետրոպոլիտենի լրատվության վարչությունից։
Նշվում է, որ տոնական մյուս օրերին մետրոպոլիտենի աշխատանքները կշարունակվեն սովորական ժամանակացույցով՝ ժամը 07:00-ից-23:00-ն: