ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը լեռնային ոլորաններով ճանապարհին բախվել է մարդատար ավտոմեքենային ու ընկել անդունդը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով` վթարի հետևանքով երեք մարդ մահացել են, հինգը` վնասվածքներ ստացել։
Թե կոնկրետ որտեղ է եղել վթարը, չի նշվում։ Որոշ տեղեկություններով` բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Ըստ մամուլի` զբոսաշրջիկները եղել են Մոլդովայի քաղաքացիներ։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից ասել են, որ իրենք դեռ ուսումնասիրում են դեպքի հանգամանքները։