Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններից հետո հոկեյ են խաղացել

Պուտինի և Լուկաշենկոյի հետ սառույց են դուրս եկել խորհրդային հոկեյի լեգենդները: Խաղից առաջ Բելառուսի նախագահը նրանց պետական շքանշաններ է հանձնել:
Sputnik
Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Բելառուսի նախագահները որոշել են հոկեյ խաղալ։
Ընկերական խաղի հաշիվը բացել է Վլադիմիր Պուտինը և երրորդ րոպեին տափօղակն ուղարկել է մրցակցի դարպաս:
Վլադիմիր Պուտինը հոկեյի սահադաշտ է դուրս եկել Գիշերային լիգայի խաղի ժամանակ. տեսանյութ
Երկրորդ տափօղակը դարպասում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհիվ։
Խաղը կայացել է Ստրելնայի «Մանեժ» մանկապատանեկան մարզադպրոցի սառցադաշտում։
Լող, ձիավարում, թիավարում, հոկեյ. Վլադիմիր Պուտինի նախասիրությունները` լուսանկարներով