Հրազդանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Տարածքում պատերը կեղտոտ են եղել, սենքերը՝ սխալ տեղակայված, ինչպես նաև արտադրամասն ապահովված չի եղել հանդերձարանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Վերահսկողական գործողությունների արդյունքները փաստել են, որ տվյալ արտադրամասում պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերի տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի եղել հանդերձարանով:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: