Բժիշկ Մալիշևան ասել է՝ ինչպես մարդու վրա մեկ հայացք գցելով հասկանալ, որ նա ուռուցք ունի

Ելենա Մալիշևա
Նման նշանների առկայության դեպքում պետք է գաստրոսկոպիա անցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Մարմնի վրա մուգ շագանակագույն բծերի առկայությունը կարող է վկայել ստամոքսի չարորակ ուռուցքի մասին։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքի» եթերում հայտնել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան։
«Եթե թևատակերի շրջանում ու պարանոցի վրա սև շերտ կա, մի կարծեք, թե ինչ-որ անոմալ արևայրուք եք ստացել։ Սա չափազանց լուրջ ախտանիշ է, որը կոչվում է ականտոզ», - պարզաբանել է Մալիշևան:
Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա
Մալիշևայի համահաղորդավար, բժիշկ-իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը պարզաբանել է, որ այս ախտանիշը կարող է նաև վկայել ձվարանների պոլիկիստոզի, շաքարախտի ու դերմատիտի մասին: Նա խորհուրդ է տվել նման նշաններ ունեցող մարդկանց գաստրոսկոպիա անցնել՝ ստամոքսի քաղցկեղի ռիսկը բացառելու համար: