Թուրք քաղաքապետը 2000 հոգու դատի է տվել սոցցանցերում գրառումներ անելու համար

Թուրքիա
Հանրությունը քաղաքապետին քննադատում է ներգաղթյալների հանդեպ ռասիստական հայացքների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Բոլու քաղաքի ղեկավար Թանջու Օզջանը դատի է տվել 2000 օգտատիրոջ` նրանց մեղադրելով իր հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է Duvar–ը։
Նշվում է, որ քաղաքապետի փաստաբանը սկսել է սոցիալական հարթակներում քաղաքապետի հասցեին վիրավորական գրառումներ փնտրել։ Հայտնաբերվել են շուրջ 2000 օգտատերեր, որոնք վիրավորական գրառումներ են կատարել:
Օզջանն այժմ դիմել է դատախազություն։ Ներգաղթյալների հանդեպ ռասիստական հայացքների պատճառով քաղաքապետը հայտնվել է քննադատության թիրախում։
Իրանն արգելել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա. սահմանային անցակետերը փակ են
Դեռևս այս տարվա սկզբին Օզջանը, որը ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), առաջարկել էր ավելի բարձր կոմունալ վճարներ սահմանել միգրանտների համար, ինչի կապակցությամբ նրան մեղադրել էին ռասիստական մոտեցումների և խտրականության մեջ: Նա նաև կոչ էր արել ամուսնության գրանցման համար տուրքը 10 անգամ բարձրացնել օտարերկրացիների համար։
ՌԱԴԻՈ
Ինչպես կարելի է Թուրքիային ծնկի բերել. թուրքագետը` հայ–թուրքական հարաբերությունների մասին