«Սովորություն են դարձրել». Մամիկոն Ասլանյանի տեսակցություններն արգելվել են

Մամիկոն Ասլանյան
Վանաձորի նախկին քաղաքապետի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել քննիչի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Վարույթն իրականացնող մարմինը դեկտեմբերի 21-ից արգելել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեսակցությունները: Այժմ նրան կարող են այցելել միայն պաշտպանները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը` հավելելով, որ իր վստահորդի ոգին մարտական է։
«Իշխանությունները տեսակցությունների արգելքը սովորություն են դարձրել։ Բոլոր այն անձանց, որոնց կալանավորում են իշխանության քիմքին համապատասխան, պարտադիր նաև տեսակցություններն են արգելում»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել քննիչի որոշումը։
Պետք է ապահովել կալանավորված անձանց մասնակցությունն ավագանիների առաջին նիստերին. Թաթոյան
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։
Վանաձորի նախկին քաղաքապետը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։
Վանաձորը մնացել է առանց քաղաքապետի