Նիկոլ Փաշինյանը հասավ Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել է Փաշինյանին դիմավորելու կադրերը։
Հիշեցնենք` Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները, ներկա կլինի նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ գագաթնաժողովի շրջանակում անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչո՞ւ է Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել. Մոսկվայի և Փարիզի շահերը համընկնո՞ւմ են
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Փաշինյանն ու Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել էին Բրյուսելում։ Հաջորդ օրը ևս մեկ հանդիպում էր կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։