ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
ՀՀ ՄԻՊ–ըբարձր է գնահատել նաև Ռուսատանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ գերիների հարցը Թաթոյանը բարձրացրել էր նաև Կոպիրկինի հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։