49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս է հայտնաբերվել, որից հետո նա բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` իրավապահները թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակչի:
Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է «Բ 8» գրառմամբ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբեր: Տղամարդն ասել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: