ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, որը կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզի գյուղերից մեկի 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան գտնվում է հոգեբանական ծանր վիճակում:
Ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ և բերման ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: