Շիրակում ջերմաստիճանը կիջնի մինչև -20. եղանակի տեսություն

Շիրակ. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբորի 27–ի գիշերը կլինի 7-9 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Սանկտ Պետերբուրգում Ձմեռ պապերի մրցավազք է 16 աստիճանի սառնամանիքի պայմաններում