Ռուսաստանը օգնում է Ուկրաինայի տնտեսությանը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ էներգետիկ ածխի մատակարարումներն Ուկրաինա կդադարեցվեն նոյեմբերի 1-ից, բայց մատակարարման արգելքը չի տարածվի կոքսային ածխի վրա։
Sputnik
Ուկրաինայում կրկին «դավաճանություն» է եղել. պարզվել է, որ նոյեմբերին ածխի ներմուծումը գնային առումով 2020 թվականի նոյեմբերի համեմատ ավելացել է 2.6 անգամ, հիմնական մատակարարն էլ նախկինի պես Ռուսաստանն է։
Եվ դա Կիևի իշխանությունների անվերջ պատմություններից հետո այն մասին, որ ածխով բեռնված նավերի անթիվ քարավաններ են շրջում համաշխարհային օվկիանոսում`ուղղվելով դեպի Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ։ Բնականաբար, դրանք գալիս են Ուկրաինայի բարեկամական երկրներից` ԱՄՆ–ից, Ավստրալիայից և այլն։
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում. Պուտինը` Ուկրաինայի վրա հարձակման հնարավորության մասին
Ընդհանուր առմամբ նոյեմբերին Ուկրաինան 328 մլն դոլարի ավելի քան 1.7 մլն տոննա ածուխ է ներկրել։ Հետաքրքիր է, որ նախորդ տարվա նոյեմբերին ներմուծումը կազմել է 1.6 մլն տոննայից մի փոքր պակաս, սակայն երկիրը դրա դիմաց վճարել է 126 մլն դոլար։ Այսինքն ածխի մեկ տոննայի միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 2.3 անգամ` 81–ից դառնալով 189 դոլար։
Միևնույն ժամանակ նախորդ նոյեմբերի համեմատ ածխի մատակարարումները Ռուսաստանից մնացել են գրեթե նույն մակարդակի վրա. 1,053 հազար տոննա 1,058 հազար տոննայի դիմաց։ Սակայն Ռուսաստանի մատակարարներին Ուկրաինայի գնորդները դրա դիմաց 2.4 անգամ ավել են վճարել. 197 մլն դոլար 83 մլն–ի փոխարեն։
Հետաքրքիր է նաև այն, որ դեռ հոկտեմբերի վերջին ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում հայտնել էին, որ աճող ներքին կարիքների հետ կապված Ուկրաինա էներգետիկ ածխի մատակարարումները կդադարեցվեն նոյեմբերի 1-ից, բայց մատակարարման արգելքը չի տարածվի կոքսային ածխի վրա։
Ուկրաինան մտադիր է կտրուկ կրճատել գազի սպառումը
Դա հաստատել էր նաև Ուկրաինայի գերագույն ռադայի կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուսը. «Նոյեմբերի 1-ից ՌԴ–ն կասեցնում է Ուկրաինա էներգետիկ ածխի մատակարարումները։ Խոսքը А (անտրացիտ) և П տեսակի ածխի մասին է։ Նման ածուխ ներմուծել է ԴՏԷԿ («Լուգանսկայա» ՋԷԿ, «Կրիվորոժսկայա» ՋԷԿ) ընկերությունը, «Դոնբասէներգոն» («Սլավյանսկայա» ՋԷԿ) և «ՏեխՆովան» («Դարնիցկայա» ՋԷԿ, «Սումսկայա» ՋԷԿ, «Չերնիգովսկայա» ՋԷԿ)»։
Սակայն փաստացի ռուսական էներգետիկ ածուխ Ուկրաինա նոյեմբերին մատակարարվել է. համենայնդեպս, Ուկրաինայի մաքսատան տվյալներով։ Ճիշտ է, էներգետիկական ածխի մատակարարումը ընդհանուր ծավալում կազմել է ֆիզիկական չափման մոտավորապես 5-րդ մասը և շատ ավելի քիչ՝ արժեքի առումով։ Բայց այնուամենայնիվ եղել է։ Թեպետ դա գուցե կապված է նախկինում ներկրված ածուխի մաքսազերծման հետաձգման կամ նախկինում կնքած պայմանագրերի մատակարարումների ավարտի հետ։ Եթե այս ենթադրությունները ճիշտ են, ապա արդեն դեկտեմբերի արդյունքներով Ռուսաստանից էներգետիկ ածուխի առաքում, հավանաբար, չի արձանագրվի, Ուկրաինայի էներգետիկները ստիպված կլինեն հոգալ իրենց կարիքները ուկրաինական արդյունահանման ածուխի և «բարեկամական» երկրներից մատակարարումների օգնությամբ։
ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը
Կարծես, ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։ Համենայնդեպս, «Լուգանսկայա» ՋԷԿ–ում (գտնվում է ուկրաինական Սչաստյե բնակավայրում, որը 2014 թվականին ականապատել են «Այդար» գումարտակի ուկրաինական զինյալները) ածխի պահուստներն աստիճանաբար կրճատվում էին, իսկ դեկտեմբերի սկզբին զրոյացան։ Իսկ «Լուգանսկայա» ՋԷԿ–ը լավ ցուցիչ է։ Ածուխ այնտեղ կարող է մատակարարվել կամ ԼԴԺՀ–ից (սակայն նման մատակարարումները դեռ 2017 թվականից արգելափակել է Ուկրաինան, խզելով տնտեսական կապերը ոչ իր ենթակայությանտակ գտնվող տարածքների հետ), կամ Ռուսաստանից։
Բանն այն է, որ երկաթուղային գիծը դեպի այնտեղ միացված է ուկրաինական երկաթուղային ցանցի հետ հենց ԼԴԺՀ–ի միջոցով՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ «Ռուսաստանի հետ պատերազմի» 8 տարվա ընթացքում Կիևն այդպես էլ հարկ չհամարեց շրջանցիկ երկաթգիծ կառուցել մի քանի տասնյակ կմ–ի վրա, որը կկապեր «Լուգանսկայա» ՋԷԿ–ը ուկրաինական երկաթուղային ցանցին ԼԴԺՀ–ն շրջանցելով։ Հավանաբար այն պատճառով, որ համոզված էր. «ագրեսորը» միշտ կապահովվի ածխով։
Արդյունքում Ուկրաինայի կառավարությունն ու կարգավորողը օրեր առաջ ստիպված եղան շտապ որոշում կայացնել «Լուգանսկայա» ՋԷԿ–ը գազով աշխատելու տեղափոխման վերաբերյալ, չէ որ հակառակ դեպքում Լուգանսկի մարզի ողջ հյուսիս–արևելքը կարող էր անորոշ ժամկետով զրկվել հոսանքից։ Ինչպիսին կլինի գազով (որն արդեն Ուկրաինայում մատակարարվում է 1 խմ–ի դիմաց 2.7 դոլարով) արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը այլ հարց է։
Ուկրաինական նավը փորձել է կրկնել «Կերչի ճեղքումը», բայց ՌԴ-ն կանխել է սադրանքի զարգացումը
Այնուամենայնիվ, Ուկրաինայի ղեկավարությունը նախանձելի լավատեսություն է ցուցադրում, պատմելով, որ սեփական արդյունահանումն ու արտահանումը բավարար են ՋԷԿ–երում ածխի ընթացիկ պահանջարկը բավարարելու համար, ինչը թույլ է տալիս նույնիսկ կուտակել այն։ Այս պնդման վերաբերյալ մի շարք հարցեր են առաջանում։
Նախ` ներկայիս իրավիճակում, երբ տենդագին սկսում են ածուխ արդյունահանել, որ ձմռանը չմնան առանց հոսանքի, Ուկրաինայի ածխարդյունահանող ձեռնարկությունները այնուամենայնիվ շարունակում են կրճատել այն, նույնիսկ անցյալ տարվա համեմատ։ Երկրորդը` խոսելով ածխի սպառման մասին, վարչապետ Շմիգալը մեջբերում է այն ժամանակահատվածի տվյալները, երբ ցրտեր չկային, փոխարենը կար բելառուսական էլեկտրաէներգիայի առաքում։ Բայց ամենակարևորը՝ որքա՞ն կարժենա«բարեկամական» երկրներից ներմուծումը, որը կգա փոխարինելու ներմուծմանը «ագրեսոր–երկրից»։
«Ճանապարհը միայն մեկն է». ՌԴ փոխարտգործնախարարը՝ ուկրաինական խնդրի լուծման մասին
Նոյեմբերին ռուսական ածուխի մեկ տոննան ուկրաինացիների համար արժեցել է միջինում 187 դոլար, այն դեպքում երբ ամերիկյանի մեկ տոննան 265 դոլար էր, իսկ ավստրալիականը` 389 դոլար։ Այսինքն Ամերիկայից և Ավստրալիայից «ժողովրդավարական» ածուխով ռուսական ածուխի փոխարինման դեպքում ծախսերը մի քանի անգամ կաճեն։ Հասկանալի է, որ Ուկրաինան հարուստ երկիր է և կարող է իրեն թույլ տալ ամերիկյան ջերմաքարշ կամ ֆրանսիական ուղղաթիռներ գնել շուկայականից 1.5-2 անգամ ավելի բարձր գնով։ Բայց չէ՞ որ այդ դեպքում նաև էլեկտրաէներգիան, որի 1 կՎտ/ժ–ի գինն ուկրաինական շուկայում9-10 ռուբլու սահմաններում է, այլ արժեք կունենա։
Մի քանի ամիս առաջ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն կանխատեսել էր, որ ձմեռային սեզոնը հաղթահարելու համար Ուկրաինան պետք է 3.5 մլն տոննա ածուխ ներկրի, որը ջեռուցման կարիքների համար կարժենա ավելի քան 0.5 մլրդ դոլար։ Ներկայիս իրավիճակում նույն ծավալի դիմաց ստիպված կլինեն միլիարդ վճարել։ Իսկ այդ միլիարդը դեռ գտնել է պետք ինչ–որ տեղից։ Բացի այդ, փաստ չէ, որ այդ ծավալը կբավարարի։
Ուկրաինան փորձում է արտաքին կառավարման տակ մտնել. ՌԴ փոխարտգործնախարար
Սակայն Ուկրաինայի համար նաև լավ նորություն կա։ Վերոնշյալ ամեն բան վերաբերվում է էներգետիկ ածուխին և հետևաբար՝ Ուկրաինայի էներգետիկներին։ Իսկ այ ուկրաինական մետաղագործությունը կարծես թե կշարունակի աշխատել մեծամասամբ ռուսական հումքի շնորհիվ։ Եվ դա ոչ միայն նոյեմբերին Ռուսաստանից ներմուծված կոքսային ածուխի840 հազար տոննան է (նոյեմբերին դրա ընդհանուր ներմուծումը կազմել է 1.4 մլն տոննա), այլև շուրջ 72 հազար տոննա բուն կոքսը (ընդհանուր ներմուծումը կազմել է 100 հազար տոննա)։ Այ եթե այս առաքումները ևս դադարեին, Ուկրաինայի համար արժույթի գլխավոր ապահովող մետաղագործական արտադրության մեծ մասը կկանգներ։
Այնպես որ, ժամանակն է, որ Ուկրաինան շնորհակալություն հայտնի«ագրեսորին», որը շարունակում է աջակցել նրա տնտեսության հիմնական ոլորտներից մեկին։