ՊԵԿ–ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն

Մաքսատուն
Նախատոնական և տոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հերթապահություն է սահմանվել ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում
Տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
Ոստիկանությունն անցնում է ամանորյա ուժեղացված ծառայության