Նոր վիրուս Սիբիրից. Վանգայի կանխատեսումները` 2022 թ.–ի համար

Վանգան
Նոր տարվա նախօրեին բուլղարացի գիտնականներին հաջողվել է վերծանել պայծառատես Վանգայի կանխատեսումները 2022 թվականի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Բուլղարացի հայտնի պայծառատես Վանգան կանխատեսել է, որ գիտնականները Սիբիրում նոր վիրուս կգտնեն։ Նրա խոսքով՝ հիվանդությունը երկար ժամանակ գտնվել է սառած վիճակում, սակայն կլիմայական փոփոխությունների պատճառով դուրս կգա սառույցի տակից:
Վանգան նաև աշխարհի շատ քաղաքներում խմելու ջրի պակաս է կանխատեսել։ Հնդկաստանի բնակիչները, ի թիվս այլ բաների, անոմալ շոգի պատճառով կբախվեն սովի խնդիրների։
Կան նաև լավ նորություններ. պայծառատեսի պնդմամբ` համաշխարհային պատերազմ 2022 թ. չի լինի:

Վանգան, որը կույր էր, մահացել է 25 տարի առաջ` 85 տարեկանում, սակայն նրա հետևորդները շարունակում են վերծանել այն ուղերձները, որոնք նա թողել է սերունդներին: Ժամանակին նա կանխատեսել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և ԽՍՀՄ փլուզումը։

Ավելի վաղ «էքստրասենսների ճակատամարտ» նախագծի ամենավառ մասնակիցներից մեկը` պայծառատես Լինդա Հևարդ–Միլսը, կանխատեսել էր, թե երբ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը և վերադառնալ նախկին կյանքին: Նրա խոսքով՝ այն կյանքը, որը նորմալ էր համարվում մինչև համաճարակ, կվերադառնա մինչև 2024 թվականը, բայց արդեն ամեն ինչ մի փոքր այլ կերպ կլինի:
Չտրվել զգացմունքներին, հարթել կոնֆլիկտները. ինչ են հուշում աստղերը Ցուլերին 2022-ի համար
Ընդ որում՝ էքստրասենսը չէր բացառել, որ մոլորակը կարող է նոր ցնցումներ ունենալ։
Նրա խոսքով` մարդկությունը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, քանի որ գիտությունը տեղում չի դոփում, գիտնականները այդ ժամանակ արդեն հորինած կլինեն նոր պատվաստանյութեր և դեղորայք: